Բացահայտի՛ր թանգարանը
Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարան (Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն - մասնաճյուղ)

Բացահայտի՛ր «թաքնված» թանգարանն  ինտերակտիվ էքսկուրսիայի շրջանակներում դպրոցականները կծանոթանան թանգարանի գործունեությանն, այնտեղ պահպանվող և ցուցադրվող արվեստի գործերին: 

Այս հրաշալի թանգարանը գտնվում է Դիլիջան քաղաքի կենտրոնում, Աղստև գետի հարևանությամբ: Տան վերջին բնակիչը եղել է Հովհաննես Շարամբեյանը, ում նախաձեռնությամբ էլ շենքը վերածվել է ժողովրդական արվեստի թանգարանի: 1979 թվականին Հովհաննես Շարամբեյանը իր հավաքածուն նվիրել է Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանին՝ համալրելով թանգարանի ֆոնդը:  Թանգարանում ներկայացված են հայ ժամանակակից ժողովրդական վարպետների և ինքնուս ստեղծագործողների աշխատանքներ, ազգագրական արժեք ներկայացնող ցուցանմուշներ, կենցաղային իրեր` գորգեր, կարպետներ:

 

×

Performance rating

5.0
1
5
4
3
2
1
28 մարտ, հինգշաբթի