Education

Առողջարար խորհուրդներով, համեղ սննդարար բաղադրատոմսերով ձեզ հետ կկիսվեն սննդաբան, գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը և

more

Իսկ գիտե՞ք, որ հունիսի 2-ը առողջ սնվելու օրն է:

02 June 2018, 23:58

Շնորհավորում ենք բոլորին ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ կապակցությամբ:
Բոլորին մաղթում ենք անհոգ մանկություն

01 June 2018, 21:59

Ելակ՝ քաղցր ու բուրավետ

Ելակի երկրպագուները չափազանց շատ են: Բայց գիտե՞ք, որ այն ոչ միայն համեղ, այլ նաև շատ օգտակար է:

Ելակը հարուստ է C վիտամինով, տարբեր օրգանական թթուներով: Այն բարելավում է սրտի աշխատանքը, ամրացնում դիմադրողականությունը, բավականին հեշտացնում է նիհարելու գործընթացը, բայց պետք է հիշել նաև, որ ելակը կարող է վնասակար լինել ալերգիկ մարդկանց համար, իսկ շատ մեծ քանակը խորհուրդ չի տրվում և ոչ մեկին, կարելի է օրական օգտագործել 200-400գր ոչ ավելի:
Հիշեք նաև, որ այն շատ սերտ շփում է ունեցել հողի հետ և միայն շատ լավ լվանալուց հետո կարելի է համտեսել:
Վայելեք և առողջ եղեք

10 May 2018, 22:33

Ատամների ամրության համար կալցիումից բացի կարևոր են նաև այլ միկրո և մակրոէլեմենտներ: Դրանք կարելի է ստանալ զանազան մթերքներից, բայց, եթե չի ստացվում բազմատեսակ սնունդ ընդունել, այս տարրերը կարելի է ստանալ վիտամինային և հանքային նյութերի հավաքածու կոմպլեքսներից, որոնք կնշանակվեն բժշկի կողմից միայն:
Իսկ ատամներ ամրացնելու այս բոլորը փորձերը ուղղակի ապարդյուն կլինեն, եթե խոզանակով և տարիքին համապատասխան մածուկով չլվանաք ձեր ատամները ամեն առավոտ և ամեն երեկո

05 May 2018, 00:39

Առողջ ատամներ ունենալու համար անհրաժեշտ է օգտագործել բազմատեսակ սնունդ: Կարևոր մաս են կազմում իհարկե այն մթերքները, որոնք հարուստ են կալցիումով:
Ինչպես գիտեք կաթնամթերքը կալցիումի ամենալավ աղբյուրն է, ըստ այդմ այն պետք է անպայման լինի ձեր ամենօրյա ռացիոնում:

05 May 2018, 00:00

Երկաթն օգնում է մաթեմաթիկական ունակությունները զարգացնել:

29 April 2018, 11:43

Եթե չեք կարողանում կենտրոնանալ ինչ-որ աշխատանքի վրա, դա կարող է նշան լինել ցինկի պակասի: Ցինկ կարելի է ստանալ դդմի կորիզներից և ծովամթերքից:

Ցինկի լավ աղբյուր են թռչնամիսը, լյարդը, հացահատիկները և այլն:

29 April 2018, 11:36

Հիշում ենք և պահանջում...

24 April 2018, 14:55

Ուղեղի սնուցման համար անհրաժեշտ են նաև B վիտամինային խմբով հարուստ մթերքներ, որոնք սնուցում են օրգանիզմի ողջ ներվային համակարգը: Վիտամին B-ի հրաշալի աղբյուր է վարսակի շիլան, ընդհանրապես կաթնամթերքը, մսամթերքը, լոբազգիները, հատկապես ոլոռը, կանաչ բանջարեղենը/հատկապես բրոկոլին/, չմշակված բրինձը, ընդեղենը:

22 April 2018, 00:23

Վիտամիններ С և Е

Հակաօքսիդանտները և հատկապես վիտամիններից С և Е-ն օգնում են ուղեղի աշխատանքին, երիտասարդ են պահում ուղեղը: Այս վիտամինները կարելի է ստանալ, դդմի կորիզներից, կտավատի սերմերից, նուշից կանաչեղենից, ցիտրուսներից:

21 April 2018, 23:59