Applicants’ Corner

Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջ

Վարդենիսի պետական քոլեջը (Վարդենիսի պոլիտեխնիկական տեխնիկում) հիմնադրվել է 1989թ.:
1997թվականից առ այսօր քոլեջի տնօրենն է Արամ Բորիկի Կարապետյանը:
2000թ. պոլիտեխնիկական տեխնիկումը վերանվանվել է «Վարդենիսի պետական քոլեջ»:
2002 թվականին վերակազմավորման արդյունքում քոլեջին է հատկացվել նախկին ուսումնարանի շենքը:
Իր գործունեության ընթացքում Վարդենիսի պետական քոլեջը տվել է մոտ 1650 շրջանավարտ միջին մասնագիտական և մոտ 400 մասնագետ՝ նախնական մասնագիտական կրթական ծրագրերով:
2013 թվականին ՀՀԿԳ նախարարի սեպտեմբերի 25-ի հրամանով, հաշվի առնելով կատարված ներդրումները և հետագա իրականացվելիք ծրագրերը, «Վարդենիսի պետական քոլեջը» վերանվանվել է «Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջ»:

Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Վ.Համբարձումյան 5
Հեռ.՝ (0269) 2-18-74, (0269) 2-27-94
Էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրման տարեթիվ՝ 1989թ.

Տնօրեն՝ Արամ Կարապետյան
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.