Applicants’ Corner

Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

1986թ. հիմնադրվել է որպես մարզական թեքումով գիշերօթիկ դպրոց: 1989թ. վերանվանվել է Օլիմպիական հերթափոխի ուսումնարան: 2005թ. վերանվանվել է Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ
Քոլեջն ունի 96 աշխատող և 330 սովորող: Սովորողների մասնագիտական, կրթական մակարդակի ապահովում՝ իրականացնելով ընդհանուր, միջնակարգ և միջին մասնագիտական կրթություն:
Քոլեջում աշխատում են 5 վաստակավոր մարզիչներ: Քոլեջի 13 սաներ եղել են 1996, 2000, 2004, 2008թթ. օլիմպիական խաղերի մասնակիցներ՝ գրավելով մրցանակային տեղեր:
Իր գործունեության 29 տարիների ընթացքում քոլեջի սաները մասնակցել են Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին՝ նվաճելով բազմաթիվ մրցանակներ տարբեր մարզաձևերից:
Քոլեջ ընդունվում են մանկապատանեկան մարզադպրոցներում նախնական պատրաստություն անցած սաներ:

Հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Բուլվարային 10ա
Հեռ.՝ (0312) 3-52-27
Էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրման տարեթիվ՝ 1986թ.

Տնօրեն՝ Հակոբ Մելիքսեթի Փանոսյան
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.