
 Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում - 2013 / 2014
		
 
	 
	
					ՄՐՑՈՒՅԹ
					«Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում»
					Ամանորյա տոներին ընդառաջ «Dasaran.am» կրթական ծրագիրը, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության,  Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության  նախարարության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ  մեկնարկում է «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում» խորագրով մրցույթը, որին կարող է մասնակցել «Dasaran.am» կրթական ցանցում ընդգրկված 930 դպրոց:
					
					Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է.
					
						•
						Ձևավորել դպրոցական խումբ (աշակերտներ, մանկավարժներ, ծնողներ` ըստ ցանկության),
						•
						Դեկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 24-ը` ժամը 17:00-ն կատարել դպրոցի արտաքին և ներքին ձևավորման աշխատանքներ, լուսանկարել և լուսանկարները տեղադրել Dasaran.am կայքում: Ձևավորման հատվածը կարելի է ընտրել ըստ ցանկության՝ դպրոցի դիմային հատված, բակ, մուտք, դարպաս և այլն:
					 
						
					
						Ուշադրությո´ւն. դեկտեմբերի 24-ին` ժամը 17:00-ից հետո լուսանկար տեղադրելու հնարավորություն այլևս չի լինի:
					
					
					Ինչպե՞ս տեղադրել լուսանկարները.
					1.
					Լուսանկարները պետք է ներկայացնել Ձեր դպրոցում Dasaran.am-ի աշխատանքները համակարգող օպերատորին:
					2.
					Վերջինս իր աշխատանքային էջից նկարները պետք է տեղադրի կայքի համապատասխան բաժնում:
					3.
					Լուսանկարների թիվը սահմանափակ է՝ յուրաքանչյուր դպրոց կարող է տեղադրել առավելագույնը 4 լուսանկար:
					4.
					Լուսանկարները պետք է լինեն միայն « .jpg», «.png» կամ «.gif» ձևաչափի:
					5.
					Լուսանկարների ծավալը չպետք է 1mb-ից փոքր և 2mb-ից մեծ լինի:
					6.
					Լուսանկար տեղադրելու համար օպերատորը պետք է մուտք գործի իր աշխատանքային գործիք, այնուհետև՝ «Մրցույթ» բաժին:
					7.
					Նկարը տեղադրելու համար պետք է սեղմել «+ Ավելացնել նկար» կոճակը` ընտրելով համակարգչում տեղակայված լուսանկարները:
					8.
					Տվյալները պահպանելու համար պետք է սեղմել «Հաստատել» կոճակը:
					9.
					Օպերատորի հաստատելուց հետո լուսանկարները կայքում կհայտնվեն Dasaran.am-ի պատասխանատուի կողմից վերանայվելուց հետո:
					
					Քվեարկություն
					Դեկտեմբերի 25-ին «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից կվերանայվեն աշխատանքները, իսկ դեկտեմբերի 27-ին կայքում կմեկնարկի առցանց քվեարկություն, որին կկարողանան մասնակցել միայն կայքում գրանցված աշակերտներն ու ծնողները:
					
						•
						Յուրաքանչյուր քվե կգրանցվի ոչ թե առանձին նկարների, այլ` դպրոցի օգտին:
						•
						Յուրաքանչյուր օգտատեր կարող է քվեարկել օրական ընդամենը մեկ անգամ:
					 
					
						
						
							Նկարների քվեարկությանը կարող են մասնակցել նաև «Facebook» սոցիալական ցանցի օգտատերերը՝ «Like» կոճակի օգնությամբ: Այս ճանապարհով ստացած յուրաքանչյուր «Like» կհաշվվի որպես կես միավոր և վերջում կգումարվի Dasaran.am կայքի ներսում անցկացվող քվեարկության ձայների ընդհանուր թվին: 
							
					
	
					
						
						Քվեարկությունը կտևի մինչև հունվարի 27-ը՝ ժամը 17:00-ն, իսկ մինչև փետրվարի 4-ը կընթանան արդյունքների ամփոփման աշխատանքները:
					 
					
					Մրցանակներ
					Քվեարկության արդյունքում կհաղթի առավելագույն ձայներ հավաքած դպրոցը, բացի այդ,  հաղթող կճանաչվեն նաև ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից ընտրված 4 դպրոց: Հաղթող ճանաչված 5 դպրոց որպես մրցանակ կստանա մեկական համակարգիչ: Նշենք նաև, որ ակտիվ մասնակցություն ցուցաբերած ևս 10 դպրոց կստանա պատվոգիր ՀՀ ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից:
					
					
					
						
						
						Ուշադրությո´ւն. ձևավորման աշխատանքներում պարտադիր է «Dasaran.am» կրթական ծրագրին վերաբերող տարրերի (լոգո, գույներ, նկարներ և այլն) օգտագործումը:
						
Հիշեցնենք, որ նախորդ` 2012թ. մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված
						դպրոցները չեն կարող հանդես գալ նույն աշխատանքներով. անհրաժեշտ է մրցույթին ներկայանալ  այլ ձևավորմամբ:
Հիշեցնենք նաև, որ դպրոցի ամանորյա ձևավորման համար պետք չեն լուրջ ֆինանսական ներդրումներ, ավելին՝ շատ ավելի կողջունվեն ձեռքի աշխատանքները:
Բոլորիդ ցանկանում ենք գեղեցիկ ստեղծագործական աշխատանք և հաջողություն:
Մրցույթի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության մասին լրացուցիչ կտեղեկացվի: