News

Ամփոփվեցին «Ընթերցման օլիմպիադա 2019»-ի արդյունքները

Featured 2019-06-11

Ամփոփվեցին «Ընթերցման օլիմպիադա 2019»-ի արդյունքները․ այս տարի ևս ընթերցման օլիմպիադայի հաղթող աշակերտն իր ծնողին կուղեկցի դեպի Հռոմ․․․ Այսօր կայացավ «Անտարես» հրատարակչության նախաձեռնած «Ընթերցման օլիմպիադա-2019» ամենամյա մրցույթի հանրապետական փուլը, որին հաջորդեց արդյունքների ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Հանրապետական փուլին մասնակցող աշակերտներն արժանացան զանազան խրախուսական պարգևների և պատվոգրերի, որոնք տրամադրել էին օլիմպիադայի տեղեկատվական աջակից Dasaran կրթական ծրագիրը, օլիմպիադայի նախաձեռնողները և գործընկեր կազմակերպությունները: Նշենք, որ գլխավոր մրցանակին արժանացած աշակերտուհին իր ծնողներից մեկի հետ միասին կմեկնի Հռոմ: Շնորհավորում ենք բոլոր մասնակից աշակերտներին և մաղթում նորանոր հաջողություններ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.