News

Արթուր Ավետիսյանը՝ համաշխարհային ուսանողական խաղերի ոսկե մեդալակիր

Sports 2019-07-10

Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական խաղերում հայ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել՝ «Օղակներ» վարժությունում ելույթի համար ստանալով 14․900 միավոր։ «Տպավորություններս անբացատրելի են: Շատ գոհ եմ ցույց տվածս արդյունքից: Իսկապես երջանիկ եմ ու պարտական եմ այս արդյունքի համար իմ մարզիչներին, ծնողներիս ու բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում իմ կողքին էին ու աջակցում էին ինձ: Թուրք մրցակցի հետ պայքարում հատուկ և շատ լուրջ էի տրամադրված: Ցանկանում էի ամեն ինչ անել, որպեսզի մեր դրոշը ծածանվի ամենավերևում»,- նշել է մարզիկը: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.