News

Աշխարհի ամենաթանկ մարզական ակումբները

Sports 2019-07-24

Ամերիկյան Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաթանկ մարզական ակումբների ցուցակը: Առաջատարն ամերիկյան ֆուտբոլի «Դալլաս Կովբոյզ» ակումբն է, որի արժեքը գնահատվում է 5 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում է բեյսբոլի «Նյու Յորք Յանկիզ» ակումբը՝ 4,6 միլիարդ դոլար, իսկ եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալը»՝ 4,24 միլիարդ դոլար։ Հնգյակում են նաև կատալոնական «Բարսելոնան» (4,02 միլիարդ դոլար) և Բասկետբոլի ազգային ասոցիացիան ներկայացնող «Նյու Յորք Նիքսը» (4 միլիարդ դոլար)։ Աղբյուրը՝ Operativ.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.