News

Եվս մեկ Գնացք 12 ժամանեց եզրափակիչ կայարան

Featured 2019-07-26

Այսօր Dasaran կրթական կենտրոնում կայացավ «Գնացք 12» աշխատանքային սեմինարի եզրափակիչ հանդիպումը։ Իրավիճակային ակտիվ քննարկման շրջանակում մանկավարժներն ուսումնասիրեցին աշակերտների հետ արդյունավետորեն փոխգործակցելու գործնական հմտություններ՝ անդրադառնալով աշակերտների վարքաձևերին կոնկրետ իրավիճակներում։ Քննարկման արդյունքում դուրս բերվեց աշակերտների հետ ճիշտ համագործակցելու համար անհրաժեշտ հմտությունների մի ողջ գործիքակազմ, որը, ուսուցիչների խոսքով, արդյունավետորեն կկիրառվի դասավարման ընթացքում: Դե իսկ Dasaran կրթական կենտրոնում անցկացվող աշխատանքային սեմինարներին կարող են մասնակցել բոլորը։ Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու, ցանկության դեպքում նաև գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել Dasaran կրթական կենտրոն (+374) 10 327 969 / 60 757 969 / (+374) 94 287 969 / 91 297 969 / 55 297 969 հեռախոսահամարներով։ Շարունակելի․․․

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.