News

Մեսսի-«Բարսելոնա»․ հնարավոր է կնքվի անժամկետ պայմանագիր

Sports 2019-07-29

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին իր ողջ կարիերան անցկացրել է կատալոնական ակումբում և բազմաթիվ անգամ հայտարարել, որ պատրաստ է ավարտել կարիերան հենց «Բարսելոնայում»։ Եվ ահա «Բարսելոնան» ցանկանում է Լիոնել Մեսսիին առաջարկել անժամկետ պայմանագիր ստորագրել։ Նշենք, որ ընթացիկ պայմանագիրը ստորագրված է մինչև 2021 թվականի ամառ և ներառում է մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Բայց «Բարսելոնան» ցանկանում է առաջարկել ֆուտբոլիստին ստորագրել պայմանագիր, որը կավարտվի նրա կարիերայի հետ միասին։ Ֆուտբոլիստը բազմաթիվ անգամ հայտարարել, որ պատրաստ է ավարտել կարիերան հենց «Բարսելոնայում»։ Ի դեպ, Մեսսիի դեբյուտը հիմնական թիմում կայացել է 2004-ին, երբ նա 15 տարեկան էր։ Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.