News

Շնորհավո՛ր տոնդ, ուսուցի՛չ

Educational 2019-10-18

Հոկտեմբերի 7-ին Զովաբերի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցում նշվեց Ուսուցչի օրը: Կարևոր այս տոնը նշանավորվեց 8-րդ դասարանի, դասղեկ Գայանե Կոստանյանի կողմից կազմակերպված ցերեկույթով, որի ընթացքում աշակերտներն իրենց երախտիքի ու շնորհակալանքի խոսքը հղեցին դպրոցի ուսուցչական կոլեկտիվին: Կարևորելով ուժեղ ու կիրթ սերունդ, արժանի քաղաքացի դաստիարակելու գործում ուսուցչի դերակատարումը՝ դպրոցի սաները հանդես եկան ազգային, հայրենասիրական երգի ու պարի բարձրաճաշակ կատարումներով: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրեցին բանաստեղծություններ, ասույթներ ուսուցիչների մասին: Օրը տպավորիչ էր ու անմոռանալի:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.