News

Մեսին արժանացել է հատուկ մրցանակի

Sports 2021-01-07

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Values Awards 2020-ին արժանացել է հատուկ պարգևի։ Այս մրցանակը բաժին է հասնում հասարակության զարգացման գործում մեծ ներդրում ունեցած մարզիկներին։ Մեսիից զատ հատուկ պարգև է ստացել նաև Չավին՝ իր կարիերայի ընթացքում արդար խաղի կանոններին հավատարիմ լինելու համար։

Մրցանակաբաշխության ժյուրին որոշել է պարգևը հանձնել Մեսիին օնկոլոգիական կենտրոնին մեծ աջակցություն ցուցաբերելու համար։ Արգենտինացին լրջորեն ֆինանսավորել է Բարսելոնայի Սան Ժոան դե Դեու հիվանդանոցի օնկոլոգիական բաժինը՝ այն դարձնելով աշխարհում խոշորագույնը։
Երկու տարի առաջ Մեսիի ֆոնդը մասնավոր այլ անձանց հետ օնկոլոգիական այդ կենտրոնի կառուցման համար նվիրաբերել էր ավելի քան 2,5 մլն եվրո։

Աղբյուրը՝ vnews.am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.