News

Գիտաժողով՝ «Ջրի համաշխարհային օր» թեմայով

Educational 2013-03-19

Մարտի 14-ին ք.Ստեփանավանի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Ջրի համաշխարհային օրվան, որը կազմակերպել էր բնագիտամաթեմատիկական մասնախումբը:

Գիտաժողովի ընթացքում 9-ա դասարանի աշակերտները շնորհանդեսի տեսքով ներկայացրին իրենց  աշխատանքները համապատասխան թեմաներով. 

• Ջուրը կենսաբանության տեսանկյունից
• Ջուրը քիմիայի տեսանկյունից
• Ջուրը ֆիզիկայի տեսանկյունից   
• Ջուրը աշխարհագրության տեսանկյունից
 
Գիտաժողովի ավարտին աշակերտներն իրենք վերլուծեցին ջրի պաշտպանության հիմնախնդրի առաջացման պատճառները և հետևանքները, առաջարկվեցին հիմնախնդրի լուծման իրենց տեսակետներն ու արվեցին համապատասխան եզրահանգումներ:
 

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.