News

Ձնամարտի առաջնություն՝ Հայաստանում

Sports 2019-02-08

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ձնամարտի առաջնություն։ Այն կանցկացվի փետրվարի 16-ին Ապարան քաղաքում։ Խաղի կանոնները հետևյալն են՝ • յուրաքանչյուր թիմ պետք է ունենա 7 խաղացող, 1 մարզիչ և 2 պահեստային խաղացող, • խաղացողների դասավորությունը՝ 4 հարձակվող և 3 պաշտպան, • խաղացողները ձնագնդի հարված ստանալու դեպքում պետք է դուրս գան այդ խաղակեսից, • այլ առարկայից, ռեկաշետով ստացած հարվածները չեն հաշվվում, և խաղացողը մնում է դաշտում, • խաղացողը պետք է դուրս գա, անգամ երբ իր թիմակիցների ձնագունդն է կպչում իրեն, ներառյալ այն դեպքը, երբ մյուս խաղացողը ցանկանում է ձնագունդ փոխանցել խաղընկերոջը, • ձնագնդերը խաղընկերներին փոխանցվում են ձեռքից ձեռք, կամ գլորելու միջոցով, • յուրաքանչյուր խաղակեսը տևում է 3 րոպե, • յուրաքանչյուր խաղակեսում յուրաքանչյուր թիմ կարող է օգտագործել մինչև 90 ձնագունդ։ Հաղթում է այն թիմը, որը գրավում է հակառակորդի դրոշը կամ ձնագնդի հարվածներով խաղից հանում է հակառակորդի բոլոր խաղացողներին, ինչպես նաև այն թիմը, որը ավելի շատ խաղացող կունենա դաշտում խաղակեսի ավարտին։ Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.