News

Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր

Sports 2019-02-12

Քուվեյթի հրաձգության միջազգային մրցաշարին մասնակցել են նաև Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները: Ամիրի անվան 8-րդ մրցաշարին մասնակցել է ավելի քան 15 երկիր: Հայաստանը ներկայացրել են հրացան ձևի մարզիկ Հրաչ Բաբայանը և ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը: Էլմիրա Կարապետյանը 10 մետր ձևում զբաղեցրել է երկրորդ տեղը` արժանանալով արծաթե մեդալի: Պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը սահմանել է նաև անձնական ռեկորդ` 1169 միավոր: Բաբայանը 10 մետր վարժությունում գրավել է 6-րդ, իսկ 50 մետր ձևում` 5-րդ հորիզոնականը: Աղբյուրը՝ Armenpress.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.