News

Տեղադրվել է Դեյվիդ Բեքեմի արձանը

Sports 2019-03-05

Լոս Անջելեսում՝ «Գալաքսի» ակումբի մարզադաշտի հարևանությամբ, կանգնեցրել են համաշխարհային ֆուտբոլի աստղ Դեյվիդ Բեքեմի արձանը։ «Երբ ես եկա այստեղ, ինձ ասացին, որ սա քաղաք է, որտեղ իրականանում են երազանքները։ Դե ինչ, Լոս Անջելես, այսօր իմ երազանքը կատարվեց»,- ասել է 43-ամյա անգլիացի ֆուտբոլիստը, ով արձանի բացման արարողությանը մասնակցելու համար ժամանել էր կնոջ՝ Վիկտորիայի հետ։ Նշենք, որ Բեքեմն անգլիական «Մանչեսթր Յունայթեդից» տեղափոխվել էր «Գալաքսի» 2007-ին՝ ակումբում անցկացնելով 122 խաղ և դառնալով 19 գոլի հեղինակ։ Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.