News

Մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը

Sports 2019-03-19

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը։ 357 մասնակիցներից 142 կրում են գրոսմայստերի տիտղոս: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Վլադիսլավ Արտեմևը, ով օրեր առաջ Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճել է աշխարհի թիմային չեմպիոնի տիտղոսը: Կարևորագույն այս ստուգատեսում Հայաստանը ներկայացնում է 8 շախմատիստ: Մրցաշարին մասնակցում են գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը: Նշենք նաև, որ Եվրոպայի տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.