News

Հայտնի է ԵԱ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Sports 2019-03-29

Ապրիլի 8-ից 14-ը կանցկացվի Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբիշները պայքարը կսկսեն ապրիլի 12-ից: Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է թիմի կազմը Բուխարեստում անցկացվելիք Եվրոպայի առաջնության համար: Ռումինիայի մայրաքաղաքում մեդալների համար կպայքարեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), Սարգիս Քոչարյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ): Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.