News

Հայտնի է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատվիրակության վերջնական հայտացուցակը

Sports 2019-04-05

Ծանրամարտի Եվրոպայի այս տարվա առաջնությունում Հայաստանը կներկայացնի 16 մարզիկ: Եվրոպայի առաջնության վերջնական հայտացուցակում ընդգրկվել են Արմեն Գրիգորյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Ռուբեն Ալեքսանյանը (109+ կգ), Գոռ Մինասյանը (109+ կգ) և Վարազդատ Լալայանը (109+ կգ): Աղջիկներից մեդալների համար կպայքարեն Իզաբելլա Յայլյանը (59կգ), Լիանա Գյուրջյանը (76 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (87+ կգ)։ Նշենք նաև, որ Եվրոպայի առաջնությունն այս տարի անցկացվելու է Բաթում քաղաքում ապրիլի 6-13-ը: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.