News

Հայտնաբերվել է 3600 տարի առաջ խորտակված առևտրային նավ

Featured 2019-04-16

Թուրքիայի Անթալիայի նահանգի ափամերձ հատվածում հայտնաբերվել է 3600 տարի առաջ խորտակված առևտրային նավ՝ բեռնված 1,5 տոննա ընդհանուր քաշով պղնձի ձուլակտորներով։ Անթալիայի միջերկրածովյան համալսարանի հնագետների հետազոտական խմբի կողմից հայտնաբերված նավի երկարությունը տասնչորս մետր է։ Ըստ գիտնականների՝ նավն ուղևորվելիս է եղել Էգեյան ծով և խորտակվել է փոթորկի պատճառով: Անթալիայի նահանգապետ Մունիր Քարաօղլուն գտածոն ստորջրյա հնագիտության ոլորտում բեկումնային է անվանել: «Մասնագետները նավի մնացորդները մ.թ.ա 1600 թվականին են վերագրում: Մենք գործ ունենք աշխարհում արդյունաբերական ամենաառաջին ապրանքները տեղափոխող նավի հետ»,- նշել է Քարաօղլուն: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.