Encyclopedia

Հերակլես

Հերակլեսը (հին հունարեն՝ Ἡρακλῆς, լատիներեն՝ Herculēs, Հերկուլես) հունական դիցարանի հերոս է, Զևս աստծո և Ամփիտրիոնի կին Ալկմենեի որդին: Ի ծնե անունը եղել է Ալկիդես, որի մասին բազմիցս հիշատակվում է «Իլիականում»:

Հերակլեսի բազմաթիվ լեգենդներից առավել հայտնի են 12 սխրանքները, որոնք նա գործել է միկենյան արքա Եվրիսթևսի մոտ ծառայելիս:

Հերակլեսի պաշտամունքը մեծ ժողովրդականություն էր վայելում Հունաստանում, որտեղից հույն գաղութաբնակների միջոցով տարածում գտավ նաև Իտալիայում, որտեղ Հերակլեսին անվանում էին Հերկուլես: Հյուսիսային կիսագնդի երկնքում կարելի է տեսնել Հերկուլես համաստեղությունը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.