Health Corner

Էներգետիկ ըմպելիքները վնասակար են երեխաների համար

Հետազոտությունները ցույց են տվել, որ «Էներգետիկ ըմպելիք» անունը ճիշտ չէ, քանի որ այդ ըմպելիքներն էներգիա չեն հաղորդում: Բացի մեծ քանակությամբ կոֆեինի պարունակությունից, դրանք առողջության համար ոչ մի դրական հատկանիշ չունեն:
Ըմպելիքների անցանկալի կողմնակի ազդեցություններից են հաճախացած սրտխփոցը, հիպերտոնիան, անհանգստությունը, գլխացավերը և քնի խանգարումը: Մայամիի համալսարանում վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ կան նաև ավելի լուրջ կողմնակի ազդեցություններ՝ կաթված, հանկարծակի մահ:
 
«Ես հասկանում եմ, որ դժվար է հավատալ, որ լիմոնադի պես ըմպելիքը կարող է առաջացնել այս բոլոր ախտանիշերը: Բայց եկեք փաստերով առաջնորդվենք՝ էներգետիկ ըմպելիքը 3-5 անգամ ավելի շատ կոֆեին է պարունակում, քան սովորական լիմոնադը:
 
Այն պարունակում է նաև մի շարք չկարգավորվող բուսական խթանիչներ և բնական խառնուրդներ՝ տաուրին, գուարանա, կրեատին և վիտամին B: Եվ շատ հաճախ արտադրողները նույնիսկ այս բաղադրիչները չեն նշում պիտակի վրա:
 
Գիտեմ, որ հիմա բոլորն զբաղված են, երեխաները տարբեր արտադասարանային պարապմունքների, թեստերի և նախագծերի են մասնակցում, բայց էներգետիկ ըմպելիքները խնդրի լուծում չեն: Ամենասարսափելին այն է, որ այս մթերքները հասանելի են, ունեն վառ փաթեթավորում և գրավիչ գովազդային հոլովակներ:
 
Արտադրողները կարծես հատուկ են երեխաներին գցում իրենց թակարդը, իսկ երբ երեխաները հիվանդանում են, բոլորը զարմանում են՝ ի՞նչ եղավ», - հայտնում "Health News"-ից Մեննի Ալվարեսը:
 
Աղբյուրը`   Med.news.am
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.