Encyclopedia

Տեղի ունեցավ Ջուզեպպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի պրեմիերան

1842թ. մարտի 9-ին Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի ունեցավ Ջուզեպպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի պրեմիերան։ «Նաբուկկո» կամ «Նաբուգուդոնոսոր» օպերան չորս գործողությամբ է։ Իրադարձությունները նկարագրված են ըստ Աստվածաշնչի, իտալերեն լիբրետոյի հեղինակն է Թեմիստոկլե Սոլերան։
«Նաբուկկոն» Բաբելոնի Նաբուգուդոնոսոր Բ արքայի անվան իտալերեն կրճատ ձևն է։ Աստվածաշնչում պատմվում է, թե ինչպես է նա մ.թ.ա. VI դարի սկզբներին քանդել Երուսաղեմի առաջին տաճարը և գերեվարել հրեաներին։
 
«Նաբուկկոն» Ջուզեպպե Վերդիի`   թվով երրորդ օպերան է։ Օպերայի հայտնի դրվագներից է Va, pensiero Va, pensiero, sull’ali dorat («Թռչի´ր, մի´տք, ոսկե թևերով») խմբերգը։‌ 
 
Օպերան ներկայումս էլ հաճախ  է բեմադրվում։ Օպերայի գլխավոր դերերգերից մեկը (Աբիգայլ) կատարել է աշխարհահռչակ սոպրանո Մարիա Կալլասը։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.