Health Corner

Հեռուստատեսությունը վնասակար է երեխայի ուղեղի համար

Երեխայի զարգացող ուղեղում կարող են կառուցվածքային վնասումներ առաջանալ, եթե նա չափից շատ հեռուստացույց դիտի։
5-18 տարեկան 276 աղջիկների և տղաների հետ աշխատող ճապոնացի գիտնականները բացահայտել են, որ որքան շատ ժամանակ են նրանք անցկացրել հեռուստացույցի առաջ, այնքան ավելի խորն են եղել նրանց ուղեղի փոփոխությունները։
 
Մասնակիցները հեռուստացույց են դիտել օրական չորս ժամ: Գլխուղեղի ՄՌՏ-ն ցույց է տվել, որ այն մասնակիցները, ովքեր շատ ժամանակ են անցկացրել հեռուստացույցի առաջ, ուղեղի ճակատային հատվածի կեղևի շուրջ ավելի շատ գորշ նյութ են ունեցել: Այս հատվածը պատասխանատու է ինտելեկտի նվազման համար:
 
«Ի վերջո, հեռուստացույցի դիտումն ուղղակի կամ անուղղակի կերպով կապված է երեխայի նեյրոճանաչողական զարգացմանը»,- ասում են Սենդայ քաղաքի Տոհոկու համալսարանի գիտնականները:
 
«Դիտարկվող որոշ ասոցիացիաներ շատ վնասակար են, և երեխաների ծնողները պետք է հաշվի առնեն այդ ազդեցությունները, երբ երեխաները երկար են հեռուստացույց դիտում»:
 
Աղբյուրը՝ med.news.am
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.