Health Corner

Եղանակի փոփոխությունը կարող է խորացնել ալերգիան

Ըստ Իսրայելի Վեյցմանի Ինստիտուտի էկոլոգիական գիտությունների դոկտորանտ Նաամա Լանգ- Յոնանի՝ սովորական սունկն ավելի վտանգավոր ալերգեն է դառնում ածխաթթու գազի բարձր խտության դեպքում:
«Նրա գոյության հիմնական միջավայրը քայքայված բիոզանգվածն է և հողը, բայց այն առկա է նաև շատ այլ տեղերում՝ տան պատերում, օդորակիչների ֆիլտրերում»: "Aspergillus fumigatus" սունկը շատ տարածված երևույթ է: Բացի այդ, սունկը կարող է առաջացնել կյանքին վտանգ սպառնացող թոքերի եզակի վարակ: Վերջերս կարիք է եղել հեռացնելու հիվանդներից մեկի թոքի մի հատվածը, որի մեջ վիթխարի չափերի սունկ էր աճում:
 
Վերջին տասնամյակների ընթացքում ալերգիկ դրսևորումները մեծ տարածում են ունեցել, ինչի պատճառով էլ Լանգ Յոնան և նրա գործընկերներն սկսեցին խորհել, թե ինչպես են ազդում կլիմիայական դրսևորումներն այս երևույթի վրա: Դա բացահայտելու համար հետազոտողները բորբոսի սնկեր աճեցրեցին ածխաթթու գազի հագեցվածության տարբեր մակարդակներ ունեցող միջավայրերում: Այնուհետև նրանք ուսումնասիրեցին բորբոսի սպորների վրա զարգացած ալերգիկ սպիտակուցների առկայությունը:
 
Ածխաթթու գազի ընթացիկ մակարդակով միջավայրում աճեցված բորբոսը 8,5 անգամ ավելի շատ ալերգիկ սպիտակուցներ էր արտադրում՝ ի տարբերություն մինչինդուստրիալ մակարդակների, քանի որ ածխաթթու գազի հավելյալ պարունակությունը փոփոխություններ է մտցնում մանրէների աճի ընթացքում: Արդյունքները ցույց են տալիս, որ ածխաթթու գազի արտանետման կտրուկ աճը կարող է վատացնել ալերգիկ ռեակցիաները, համենայն դեպս, բորբոսի տվյալ տեսակի հանդեպ:
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.