Encyclopedia

Վաշինգտոն Իրվինգ

Արձակագիր Վաշինգտոն Իրվինգը ծնվել է 1783թ. ապրիլի 3-ին: 1809թ.-ին Իրվինգը հրատարակել է իր առաջին խոշոր գիրքը`   «Նյու-Յորքի պատմությունը»։
Գիրքը հագեցած է բարի ու մեղմ հումորով, երբ վերաբերում է շարքային քաղաքացիներին, և թունոտ երգիծանքով, երբ ուղղվում է Նյու-Յորքի քաղաքապետերին։
 
Նրանցից մեկին Իրվինգը պատկերել է Պիտեր Պնդաճակատ անվամբ։ Այս նահանգապետը աչքի է ընկնում այնպիսի պնդաճակատությամբ, որ մինչև անգամ Նյու Յորքը պաշարողների գնդակները ի վիճակի չէին ճեղքել նրա գլուխը։ 
 
Մի այլ կառավարիչ, հակառակը՝ այնքան թեթևակշիռ է և երերուն, որ մի օր անհետանում է իր ծխամորճի ծխի հետ։ «Նյու-Յորքի պատմությունը» գիրքը հայտնի դարձրեց Իրվինգի անունը։
 
Վաշինգտոն Իրվինգը մահացել է 1859թ.-ի  նոյեմբերի 28-ին:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.