Encyclopedia

Ռուդիկ Ալավերդյան

Հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից Ռուդիկ Ալավերդյանը ծնվել է 1959թ. ապրիլի 8-ին Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում:
Ավարտել է տեղի դպրոցի ութերորդ դասարանը, Մարտունու պրոֆտեխուսումնարանում ստացել է մեխանիզատորի մասնագիտություն, աշխատել է հայրենի գյուղի պետական տնտեսությունում: 
 
1977-1979թթ. ծառայել է Խորհրդային բանակում: Արցախյան շարժման ժամանակ ծառայել է գյուղի ջոկատում: Մասնակցել է Ֆիզուլիի, Հորադիզի, Բահմանլիի, Մարտակերտի համար մղված մարտերին: 
 
Զոհվել է 1994թ. հունվարի 19-ին Կարախանբեյլի գյուղում: Ամուսնացած էր, ունի երեք երեխա: Հանգչում է Քյուրաթաղի գերեզմանատանը։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.