Health Corner

Մի քանի խորհուրդ դիաբետը կանխարգելելու համար

Նախադիաբետն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումն է ու հանդիպում է մոլորակի չորս բնակիչներից մեկի մոտ: Նախադիաբետը հստակ ախտանշաններ չունի, այնպես որ մարդը կարող է անգամ գլխի չընկնել, որ դիաբետ ունի:

Շաքարային դիաբետը կանխարգելելու համար էնդոկրինոլոգ Մարվան Համատին խորհուրդ է տալիս հետևել առողջ սննդակարգի ու առողջ կենսակերպի: Ինչպե՞ս իմանալ՝ արդյոք Ձեզ մոտ կա 2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկ ու, եթե այո, ապա ինչ է պետք անել:

 

2-րդ տիպի դիաբետի ռիսկի գործոններից է ընտանեկան անամնեզն ու ավելորդ քաշը: Ավելորդ քաշը խանգարում է օրգանիզմին ինչպես հարկն է արտադրել ու օգտագործել ինսուլինը: Որքան շատ է քաշը, այնքան մեծ է հիվանդության հավանականությունը:
 
140/90 և ավելի բարձր զարկերակային ճնշումը ևս ռիսկի գործոններից է: HDL «լավ» խոլեստերինի մակարդակը 35-ից ցածր է, տրիգլիցերինինը՝ 250 և ավելի: Մարզանքը ոչ միայն կօգնի ազատվել ավելորդ քաշից, այլև կարգավորել արյան մեջ գլյուկոզայի ու խոլեստերինի պարունակությունը:
 
Հարկավոր է նաև ճիշտ սնվել, քանի որ ճիշտ ընտրված դիետան ոչ միայն կանխում է հիվանդության ծագումը, այլև նվազեցնում է զարկերակային ճնշումը, ինչպես նաև վերականգնում է արյան մեջ շաքարի ու խոլեստերինի նորմալ մակարդակը: Հարկավոր է պահպանել ամենափոքր չափաբաժինները, եթե անգամ շատ առողջ սնունդ եք օգտագործում: 
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.