Health Corner

Սենյակում հեռուստացույցի առկայությունը խանգարում է երեխային քնել

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ հեռուստացույցի մոտ անցկացրած ամեն մի ժամը կրճատում է երեխայի քնի տևողությունը 7 րոպեով: Նրանք նաև հայտնաբերել են, որ սենյակում հեռուստացույցի առկայության դեպքում տղաներն աղջիկներից ավելի քիչ են քնում:
"MassGeneral" մանկական հիվանդանոցի և հանրային առողջապահության Հարվարդյան դպրոցի հետազոտողները հետևել են 6 ամսականից մինչև 8 տարեկան ավելի քան 1800 երեխայի: Նրանք հաստատել են, որ այն երեխաները, որոնց սենյակում հեռուստացույց կա, հասակակիցներից ավելի քիչ են քնում:
 
Սա առաջին խոշոր հետազոտությունն է, որն ուսումնասիրել է ննջասենյակում հեռուստացույցի առկայության ազդեցությունը քնի վրա: Հետազոտողները պնդում են, որ քնի բնականոն ռիթմի խանգարումը կարող է ազդել ինչպես ֆիզիկական առողջության, այնպես էլ մտավոր ունակությունների վրա:
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.