Health Corner

Նախաճաշը՝ սննդակարգի ամենակարևոր բաղադրիչ

Նախաճաշն օրվա սննդակարգի ամենակարևոր բաղադրիչն է: Մեզանից շատերը նախընտրում են արագ հագնվել և գնալ աշխատանքի կամ ուսումնական հաստատություն`   առանց ժամանակ վատնելու նախաճաշի վրա, մինչդեռ շատ հետազոտողներ խորհուրդ են տվել առավոտյան նախաճաշել:
Նախաճաշի համար կան բազմաթիվ հատուկ դիետաներ, որոնք օգնում են զսպել Ձեր ախորժակը, նպաստում են նիհարելուն և կանոնավորում են խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Թել Ավիվի համալսարանի հետազոտողները պարզել են, որ մարդիկ, որոնք նախաճաշին մեծ քանակությամբ կալորիա են ընդունել (օրվա չափաբաժնի 50%-ը) կրճատել են դրանց քանակը յուրաքանչյուր ճաշից հետո:
 
Օրվա կալորիաների 14%-ի օգտագործումը ոչ միայն նպաստում է նիհարելուն, այլև նվազեցնում է վնասակար խոլեստերինի քանակն արյան մեջ (ցածր խտության լիպոպրոտեիդներ ՑԽԼ) և ավելացնում է օգտակար խոլեստերինի քանակը (բարձր խտության լիպոպրոտեիդներ ԲԽԼ):
 
Դա պայմանավորված է նրանով, որ լավ նախաճաշելուց հետո մարդիկ շատ չեն ուտում ճաշին ու ընթրիքին և օրվա ընթացքում սովի զգացում չեն ունենում: Բացի այդ, գլյուկոզայի քանակն արյան մեջ մնում է անփոփոխ:
 
Այն նաև օգտակար է ընդհանուր մետաբոլիկ սինդրոմի համար, որն իր մեջ ներառում է նաև սիրտն ու զարկերակները: Այսպիսով, նախաճաշը  չափազանց կարևոր է: Բայց պե՞տք է այդքան շուտ նախաճաշել: Նույն արդյունավետությունը կլինի՞, եթե նախաճաշեք ավելի ուշ կամ հավելյալ սնվեք օրվա ընթացքում:
 
Հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարախտով հիվանդների մոտ, որոնք չեն նախաճաշել, բայց պահել են Միջերկրածովյան դիետա, նկատվել է նույն մետաբոլիզմը, այնպես, ինչպես նրանց մոտ, ովքեր կերել են ցածր կալորիականությամբ նախաճաշ՝ չնայած այն հանգամանքին, որ իրենց կալորիաների քանակը կրկնակի ավել է եղել:
 
Սա պայմանավորված է նրանով, որ Միջերկրածովյան դիետան ինքնին շատ առողջարար է. այն ներառում է սպիտակուցներ, ձիթապտղի յուղ, ընկույզ, մրգեր, բանջարեղեն, լոբի, ձավարեղեն և չափավոր քանակությամբ ձուկ ու թռչնի միս:
 
Այսպիսով, յուրաքանչյուր դեպքում սննդարար մթերքների ընտրությունն ավելի կառողջացնի Ձեզ: Սակայն, եթե նկատել եք, որ մի մեծ ու առատ նախաճաշից հետո դուք ավելի քիչ եք քաղց զգում օրվա ընթացքում, ապա ընտրեք այդ տարբերակը:
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.