Encyclopedia

Արտոնագրվեց առաջին մանկասայլակը

Առաջին մանկասայլակն ստեղծել է անգլիացի ճարտարապետ Վիլյամ Կենտը՝ 1733 թվականին: Հետագայում՝ 1840թ.-ին, մանկասայլակ է պատրաստել Վիկտորիա թագուհին իր երեխաների հետ թագավորական այգում զբոսնելու համար: Առաջին մանկասայլակներն ունեցել են 3 կամ 4 անիվ, ինչպես նաև հատուկ բռնակ, այն տեղաշարժելու համար:
Կային բարձր և բարակ անիվներով մանկասայլակներ, որոնք հարմար էին անհարթ ճանապարհների համար, և ցածր ու փոքր անիվներով, որոնք նախատեսված էին հարթ մակերևույթների համար: Դրանք պատրաստվում էին պատվերով:
 
Վերջապես 1853թ.-ին Չարլս Բերտոնը մոդելավորել և պատրաստել է հետնամասում բռնակներ ունեցող սայլակ, սակայն սրա թերությունն էլ այն էր, որ սայլակը նախատեսված է եղել երեխային միայն նստեցնելու համար:
 
1889թ.-ի հունիսի 18-ին անգլիացի գյուտարար Ուիլյամ Ռիչարդսոնը նախագծել է մանկասայլակի շրջելի տարբերակ, որը հնարավորություն է ընձեռել երեխային նստեցնել ինչպես դեմքով, այնպես էլ մեջքով դեպի շարժման ուղղությունը:
 
Սովետական միությունում մանկասայլակների արտադրությունն սկսվել է 1949թ.-ից: Սովետական մոդելները պատրաստվել են գերմանական մոդելի օրինակով: Արդեն 60-ական թվականներին ի հայտ են եկել ցածր, փոքր անիվներով, ավելի հարմարավետ մանկասայլակներ:
 
Տարիների ընթացքում մակասայլակներն անցել են մի անբողջ էվոլուցիա՝ վելածվելով երեխաների համար հարմար փոխադրամիջոցի:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.