Encyclopedia

Շոտլանդիայի անկախության տոն

Ամեն տարի հունիսի 24-ին Շոտլանդիայում մեծ շուքով նշում են անկախության տոնը: 1314թ. հունիսի 24-ին Բաննոկբերնում շոտլանդիայի թագավորը՝ Ռոբերտ Բրյուսը, հաղթանակ տարավ Անգլիայի թագավոր Էդուարդ 2-րդի զորքի նկատմամբ`   հաստատելով Շոտլանդիայի անկախությունը:

1707թ. Ունիայի պայմանագրով Շոտլանդիան և Անգլիան մեկ ընդհանուր պետություն են կազմել, որից շուրջ 4 դար առաջ՝ 1314թ.-ին հայտնի շոտլանդա-անգլիական ճակատամարտի արդյունքում չորսդարյա անկախություն է ձեռք բերել Շոտլանդիան:
 
Շոտլանդիա (անգլ.՝ Scotland, գաել.՝ Alba), Մեծ Բրիտանիայի կազմի մեջ մտնող երկրներից մեկն է։ Նախկինում Շոտլանդիան անկախ թագավորություն էր Հյուսիսային Եվրոպայոմ, իսկ այժմ Մեծ Բրիտանիայի ամենաինքնավար (ունի սեփական խորհրդարանը, իրավական համակարգը և պետական եկեղեցին) մասն է։
 
Այսօր Շոտլանդիան զբաղեցնում է Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքի երրորդ մասից մի փոքր քիչ տարածք`   78 772 կմ², և ներառում է մոտ ութ հարյուր կղզիներ, որոնք հիմնականում ընկած են կղզու հիմնական տարածքից արևմուտք և հյուսիս։
 
 
Հետաքրքիր փաստեր Շոտլանդիայի մասին.
 
  • Շոտլանդական Աբերդին քաղաքը հայտնի է որպես «Եվրոպայի նավթային մայրաքաղաք» կամ «գրանիտի քաղաք»:
     
  • Շոտլանդիայում վիսկիի արտադրության ամենափոքրիկ գործարանը Edradour in Pitlochry-ն է, որը տարեկան 100 հազար զբոսաշրջիկների է ընդունում, ընդ որում, արտադրում է միայն 90 հազար լիտր ածիկի վիսկի:
     
  • Անձրևանոցն 1824 թվականին ստեղծել է ծագումով Գլազգոյից քիմիկոս, նկարիչ և դիզայներ Չարլզ Մակինթոշը (Charles Macintosh): Մեծ Բրիտանիայում հագուստի այդ պարագան մինչև այժմ էլ կոչվում է «Mac»:
     
  • 1707 թվականից հետո առաջին անգամ 1999 թվականի հուլիսի 1-ին Շոտլանդիայում կրկին ձևավորվեց սեփական խորհրդարանը:
     
  • Շոտլանդիան նախկինի պես ունի իր սեփական`   Անգլիայից, Ուելսից, Հյուսիսային Իռլանդիայից անջատված իրավական համակարգը:
     
  • 1695 թվականին հիմնադրված Շոտլանդիայի բանկն ամենահին բանկն է համարվում Մեծ Բրիտանիայում: Այն նաև եղել է Եվրոպայի առաջին բանկը, որն սկսել է տպագրել սեփական թղթադրամները:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.