Encyclopedia

Մուհամմեդ Ալի

Մուհամմեդ Ալի, ում իրական անունն է Կասիուս Մարցելուս Քլեյ կրտսեր (Cassius Marcellus Clay, Jr.), աֆրոամերիկացի նշանավոր պրոֆեսիոնալ ծանր քաշային կարգի բռնցքամարտիկ է, մարդասեր և հասարակական գործիչ։
Ալին 1960 թվականի 17-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն է թեթև ծանրքաշային կարգում, ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (1964—1966, 1974—1978), 5 անգամ արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (1963, 1972, 1974, 1975, 1978), ըստ The Ring ամսագրի՝ «Տասնամյակի բռնցքամարտիկ» (1970-ականներ), պատմության մեջ 2-րդ բռնցքամարտիկը, ով Sports Illustrated ամասագրի կողմից արժանացել է «Տարվա մարզիկ» կոչմանը 1974 թվականին, մի քանի սպորտային հանդեսների կողմից ճանաչվել է «Դարի մարզիկ»։ Կարիերայի ավարտին ընդգրկվել է Բռնցքամարտի փառքի սրահ (1987) և Բռնցքամարտի միջազգային փառքի սրահ (1990)։ Վառ բանախոս է։
 
Ծնվելով որպես Կասիուս Քլեյ՝ Սոննի Լիսթոնին 1964 թվականի փետրվարի 25-ին չեմպիոնական կռվում հաղթելուց հետո՝ միանալով Դետրոյթում ստեղծված «Իսլամի ազգ» կրոնական շարժմանը, 1975թ.-ին դառնում է սուննի մահմեդական և փոխում է անունը Կասիուս Իքս (անգլ.՝ Cassius X), այնուհետև՝ Մուհամմեդ Ալի և հետագայում հանդես գալիս այդպես։ 1967 թվականին՝ երեք տարի անց իր՝ աշխարհի ծանրքաշային չեմպիոն հռչակվելուց, Ալին հրաժարվում է միանալ ԱՄՆ-ի զինված ուժերին, որն այդ ժամանակ մասնակցում էր Վիետնամի պատերազմին, ինչի պատճառով որակազրկվում է 3 տարով, ինչպես նաև զրկվում հաղթանակած տիտղոսներից։ Ե՛վ Ալին էր դեմ պատերազմին, և՛ իր կրոնական համոզմունքները։ Այդ ժամանակ նա նշում է. «Ես էդ Վիետ Կոնգի հետ կռիվ չունեմ... դրանցից ոչ մեկն ինձ երբևէ նեգր չի անվանել» (անգլ.`   "I ain't got no quarrel with them Viet Cong... No Viet Cong ever called me nigger")։ Վերադառնալով մարզաշխարհ՝ նա ետ է գրավում աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ պայքարելով «բռնցքամարտի ոսկե դարաշրջանի» լավագույն բռնցքամարտիկների դեմ։
 
Այդ խոսքերով Ալին մեծ բողոքի ալիք է բարձրացնում երիտասարդ ամերիկացիների շրջանակներում, ովքեր դեմ էին Վիետնամի դեմ մղվող պատերազմին։ Ալիի խոսքերն իրենց հերթին ներշնչանքի աղբյուր էին հանդիսանում սևամորթների իրավունքներ նշանավոր պաշտպան Մարտին Լյութեր Քինգի համար։
 
Ալիի անունը կապնվում է բռնցքամարտի պատմության մի շարք մեծագույն մարտերի հետ։ Այդպիսի պատմական հանդիպումներից առանձնանում են նրա և Ջո Ֆրեյզերի միջև տեղի ունեցած 3 հանդիպումները, ինչպես նաև նրա ու Ջորջ Ֆորմանի մարտը, որտեղ նա 7 տարի անց ի վերջո հետ է նվաճում կորցրած տիտղոսները։
 
Մարզական գործունեությունը վերջացնելուց հետո զբաղվել է հասարակական և բարեգործական գործունեությամբ, եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան (1998-2008)։
 
1999թ.-ին «Sports Illustrated» հանդեսի կողմից Ալին ճանաչվում է «Դարի մարզիկ», իսկ BBC-ի կողմից՝ «Դարի սպորտային անձ»։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.