Encyclopedia

Ռոջեր Ֆեդերեր

Ռոջեր Ֆեդերերը շվեյցարացի թենիսիստ է, ով հանդես է գալիս 1998 թվականից։
Մենախաղերի արդյունքով եղել է աշխարհի առաջին ռակետ, ռեկորդային 302 շաբաթ, որից 237 շաբաթ անընդմեջ։
Մեծ սաղավարտի տիտղոսակիր, Մեծ սաղավարտում հաղթել է 17 անգամ։
Ռեկորդակիր է Մեծ սաղավարտում խաղացած եզրափակիչներով 24 անգամ, որից 10 անընդմեջ։
Մեծ սաղավարտի բոլոր մրցաշարերում եզրափակիչ է հասել նվազագույնը 5 անգամ և համաշխարհային թենիսի պատմության մեջ սահմանել ռեկորդ։
Ընդհանուր հաշվարկով Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթել է 250 անգամ և սահմանել ռեկորդ։
Ուիմբլդոն մրցաշարում եզրափակիչ է դուրս եկել 8 անգամ և հաղթել 4–ու, 2003, 2007, 2009, 2012։
ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ է հասել 34 անգամ և նորից սահմանել ռեկորդ։
6 անգամ հաղթել է ATP մրցաշարում։
 
Թենիսի պատմության մեջ բացարձակ ռեկորդակիր, կարիերայի ընթացքում վաստակել է 76մլն․ դոլար։
Ֆեդերերը ծնվել է գերմանա–շվեցարական ընտանիքում, հայրը՝ Ռոբերտ Ֆեդերեր, մայրը՝ Լինետ Դյու Ռանդի։ Վաղ տարիքում սովորում է խոսել գերմաներեն, ֆրանսերեն, և անգլերեն։ Ֆեռերերը Շվեցարիայի և Հարավ Աֆրիկյան Հանրապետություն քաղաքացի է, սակայն իր սպորտային կարիերայի ընթացքում միշտ հանդես է եկել Շվեցարիայի դրոշի ներքո։ 2008 օգոստոսի 8 Պեկինի օլիմպիական խաղերի և նրա ծննդյան 27 ամյակի օրը նրան էր շնորհված տանել Շվեցարիայի դրոշը։ 2004 օլիմպիական խաղերում ևս։ Ամուսնացած է նախքին թենիսիստուհի ՄԻկա Վավրինեցի հետ (համաշխարհային վիճակագրության մեջ նրա ամենաբարձր կարգը եղել է 76–րդ տեղը)։ Նրանք սկսել են հանդիպել 2000 երբ միասին հանդես էին գալիս Սիդնեյի օլիմպիական խաղերում։ Իր վերջին խաղը Միկան խաղում է 2002 և վնասվացքի պատճառով թողնում է մեծ թենիսը։ 2009 մարտի 13 Ֆեդերերը հայտարարում է, որ ինքն ու Միկան երեխայի են սպասում, իսկ 2009 հուլիսի 23 նրանք ունենում են զույգ աղջիկ, որոնց անվանում են Մայլա Ռոուզ և Շարլին Ռիվա։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.