Encyclopedia

Գատամելատի ձիարձանը

Դոնատելլոյի ամենահայտնի աշխատանքներից է 1443-1453թթ. Պադուայիում կերտած Գատամելատի ձիարձանը (թարգմ. «Խորամանկ կատու»):

Այս հսկայական ձիարձանը համարվում է Վերածննդի դարաշրջանի առաջին ձիով հուշարձանը և հետագայում ողջ Եվրոպայում կերտած բոլոր մյուս ձիարձանների նախահայրը:

Համարվում է, որ այն կապ է պահում հյուսիս-իտալական անդրշիրիմյան ձիարձանային ավանդույթների միջև, իզուր չէ, որ այն վայրում, թտեղ տեղակայված է այդ արձանը, նախկինում գերեզման է եղել: Սակայն Գատամելան թաղված է տաճարում, որտեղ գտնվում է նաև իր քանդակված գերեզմանը: Իսկ ձրարձանը տեղադրվել է վենետիկյան սենատի որոշմամբ ի նշան Վենետիկյան հանրապետությանը անձնվիրաբար ծառայելու համար երախտագիտության և հավերժ հիշատակի (Արձանը կերտվել է Գատամելայի կնոջ և որդու անձնական միջոցներով):
 
Քանի որ արձանի կերտման նպատակը ժամանակակից մարդու քաղաքացիական արժանիքները մեծարելու մարդասիրական գաղափարն էր, այդ պատճառով Դոնատելլոն օգտվել էր անտիկ կերպարներից և Գատամելլային կերտել հռոմեական կայսեր զենք ու զրահով:
 
Արձանում կերտված է քաղաքացի, ով արժանի է մեծարման և սերունդների կողմից հիշատակման:
 
Արձանի բարձրությունը 3 մ է, իսկ պատվանդանը՝ 8 մ: Արձանը ձուլվել և տեղադրվել է 1447թ.ին: 1450թ.ին վերջնական տեսքի է գալիս արձանի ձուլվածքը, իսկ երեք տարի հետո արդեն տեղադրվում է պատվանդանի վրա: 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.