Encyclopedia

Ռիգա (Լատվիա)

Երկիր՝ Լատվիա
Ենթարկում՝ Մայրաքաղաք
Երկրամաս՝ Լիվոնիա
Մարզ՝ Ռիգա
Ներքին բաժանում՝ 6 շրջան
Մակերես՝ 105,4 կմ²
Խոսվող լեզուներ՝ Լատվիերեն
Բնակչություն՝ 699 203 մարդ (2012թ.ի տվ.)
Տեղաբնականուն՝ ռիգացի
Ժամային գոտի՝ UTC+2, ամառը UTC+3
Պաշտոնական կայք՝ riga.lv
Ռիգան Լատվիայի մայրաքաղաքը և ամենախոշոր քաղաքն է։ 2012 թվականի մարդահամարի տվյալներով Ռիգայի բնակչությունը կազմում է 699 203 մարդ, որոնք կազմում են երկրի ընդհանուր բնակչության մոտ մեկ երրորդը։ Հանդիսանում է մերձբալթիկայի ամենախոշոր քաղաքը, ինչպես նաև Հյուսիսային Եվրոպայի ամենամեծ քաղաքներից մեկը։
 
Նավահանգստային քաղաք է։ Տարածված է Ռիգայի ծովախորշի և Դաուգավա գետի գետաբերանի վրա։ Ընդհանուր մակերեսը կազմում է 307,17 կմ2։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1-10 մ։
 
Հիմնադրվել է 1201թ.ին։ 1918 թվականից ի վեր Լատվիայի մայրաքաղաքն է։ Բնակչության մոտ 45%-ը կազմում են լատվիացիներ, 40%-ը՝ ռուսներ, կան նաև բելառուսներ՝ 4,1 %, ուկրաինացիներ՝ 3,7 %, լեհեր՝ 1,9 %։
 
Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.