Health Corner

Վարունգի օգտակար հատկանիշները

Առօրյայում բանջարեղենի, այդ թվում և վարունգի օգտագործումը մեծապես խրախուսվում է: Ստորև ներկայացվում են նշված բանջարեղենի մի շարք հատկանիշներ, որոնք կնպաստեն Ձեր առողջության և ինքնազգացողության բարելավմանը:
Վարունգը լրացնում է օրգանիզմում ջրի պակասը
Եթե դուք բավարար քանակով ջուր չեք օգտագործում, ապա օգտագործեք թարմ վարունգ. այն 90%-ով բաղկացած է ջրից:
 
Վարունգը պայքարում է այրոցների դեմ
Վարունգն օգնում է ազատվել ստամոքսի այրոցներից: Արևի ճառագայթների հետքերը Ձեր մաշկից կարող եք վերացնել, եթե տրորեք այն վարունգով:
 
Վարունգը մաքրում է օրգանիզմը
Վարունգի մեջ պարունակվող ջուրը մաքրում է օրգանիզմը: Վարունգի կանոնավոր օգտագործումը վերացնում է երիկամային քարերը:
 
Վարունգը լրացնում է ամենօրյա վիտամինների քանակը
Վարունգը պարունակում է վիտամիններ, որոնք անհրաժեշտ են Ձեր օրգանիզմին: Վիտամին A, B և C-ն օգտակար են իմունային համակարգի համար: Այդպիսի արդյունքի հասնելու համար օգտակար է հատկապես վարունգի, սպանախի և գազարի հյութը:
 
Վարունգը վերացնում է աչքերի շուրջ առաջացած պարկերը
Վարունգի կեղևը դրեք աչքերի շուրջ և կհամոզվեք, որ այս պարզ մեթոդը շատ արդյունավետ կարող է լինել: Վարունգն օգնում է վերացնել այտուցվածությունը և ազատվել աչքերի շուրջ առաջացած պարկերից իր հակաբորբոքային հատկության շնորհիվ:
 
Վարունգը բուժում է շաքարային դիաբետը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և կարգավորում է արյան ճնշումը
Վարունգի հյութը պարունակում է հորմոն, որն անհրաժեշտ է ինսուլին արտադրելու համար:  Բացի այդ, պարզվել է, որ վարունգի բաղադրության մեջ մտնող սերինիններն օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Նրանում պարունակվող բջջանքը, կալցիումը և մագնեզիումը արդյունավետորեն կարգավորում են արյան ճնշումը:
 
Վարունգը թարմացնում է շնչառությունը
Վարունգի հյութը բուժում է հիվանդ լնդերը: Մի կտոր վարունգ դրեք լեզվին և պահեք մոտավորապես 30 վայրկյան: Այդ ընթացքում ֆիտոքիմիկատները ոչնչացնում են բակտերիաները, որոնք հաճախ դառնում են բերանի տհաճ հոտի պատճառ:
 
Վարունգը բարելավում է մազերի և եղունգների վիճակը
Վարունգի մեջ պարունակվող սիլիկոնն օգնում է մազերն ու եղունգները դարձնել ավելի փայլուն և ամուր, օգնում է մազերի արագ աճին:
 
Վարունգն օգտակար է երիկամների համար
Վարունգն օգնում է իջեցնել օրգանիզմում թթունների մակարդակը և ունենալ առողջ երիկամներ:
 
Աղբյուրը`   Aroxj.am
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.