Health Corner

Հետաքրքիր փաստեր բանանի մասին

Օրական մեկ բանան ուտելով`   կարելի է կանխել մեկ հիվանդության առաջացումը, նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Բանանը կանխում է խոլեստերինի մակարդակը, այն էներգիայի աղբյուր է և պարունակում է ինսուլինի մեծ քանակություն: Ձեզ ենք ներկայացնում բանանի մի շարք օգտակար հատկություններ, ինչպես նաև ճիշտ ու սխալ կարծիքներ դրանց մասին:
1. Դեպրեսիա
 
Հետազոտությունների համաձայն`   դեպրեսիա ունեցող մարդկանց համար բանանը եղել է օգտակար միջոց: Բանանն իր մեջ պարունակում է տրիպտոֆանի մեծ չափաբաժին:
 
Դա սպիտակուցի տեսակ է, որն օրգանիզմում բարձրացնում է սերոտոնինի մակարդակը: Սերոտոնինը բարձր տրամադրության, հանգստի և լիցքաթափման համար պատասխանատու հորմոն է:
 
Ճիշտ չէ
 
Տրիպտոֆանն ամինաթթու է, որն առկա է գրեթե բոլոր սպիտակուցներում: Դրա քանակը բանանի մեջ շատ քիչ տոկոս է կազմում և այն, որ կարող է իրականում ազդել տրամադրության վրա, ուղղակի անմտություն է:
 
2. Անեմիա
 
Բանանը պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, որը խթանում է արյան մեջ հեմոգլոբինի արտադրությունը և կանխում սակավարյունությունը:
 
Ճիշտ չէ
 
Խոշոր բանանը պարունակում է 2%- ից էլ ավելի քիչ երկաթ և չի կարող կանխարգելել սակավարյունությունը:
 
3. Արյան ճնշում
 
Բանանը պարունակում է մեծ քանակով կալիում, որը դրական ազդեցություն ունի արյան ճնշման դեպքում և կանխում է արյան ճնշման բարձրացումը և սրտխփոցները:
 
Ճիշտ է
 
Մեկ բանանը պարունակում է 500 մգ կալիում, որն օրվա նորմայից 10 տոկոսով ավելի է:
 
4. Մտավոր ակտիվություն
 
Բրիտանական դպրոցի 200 աշակերտ օրվա ընթացքում մի քանի անգամ կերել է բանան: Հետազոտողները պարզել են, որ կալիում պարունակող այս միրգը լավացնում է ուղեղի աշխատանքը, օգնում կենտրոնանալ:
 
Ճիշտ է
 
Այս փաստը համապատասխանում է իրականությանը: Միևնույն ժամանակ պետք է ասել, որ կան սննդի տեսակներ, որոնք նույնպես պարունակում են մեծ քանակով կալիում:
 
5. Փորկապություն
 
Իր մեջ պարունակվող բջջանքի շնորհիվ բանանը վերականգնում է աղիների նորմալ աշխատանքը՝ առանց փորկապության դեմ դեղամիջոցներ օգտագործելու:
 
Ճիշտ չէ
 
100 գրամ բանանը պարունակում է 2.6 գրամ բջջանք:  Նույն քանակությունն առկա է խնձորի, կաղամբի և նարնջի մեջ:  Ավելի շատ քանակությամբ բջջանք պարունակում է լոբին՝ 9.5 գրամ, ոլոռը՝ 8 գրամ:
 
Գինովցած լինելու դեպքում լավ սթափեցնող միջոց է բանանով, կաթով և մեղրով կոկտեյլը: Բանանը թուլացնում է գլխացավը, իսկ մեղրը նվազեցնում է արյան մեջ շաքարի քանակը: Կաթը հանգստացնում է օրգանիզմը և վերականգնում հեղուկի քանակը:
 
6. Այրոցներ
 
Բանանն ունի մարսողական համակարգը կարգավորող հատկություն:
 
Ճիշտ է
 
Այն իսկապես կարգավորում է մարսողական համակարգը: Բայց եթե որոշել եք այրոցը բուժել ինքնուրույն, ապա դա արեք կաթի և մսի օգնությամբ: Այս երկու մթերքները լավագույն միջոցն են այրոցների դեմ:
 
7. Սրտխառնոց հղիության ժամանակ
 
Քանի որ բանանն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, հետևաբար այն օգնում է ազատվել նաև սրտխառնոցներից:
 
Ճիշտ է
 
Ճիշտ է, բայց պետք չէ սրտխառնոցներից ազատվելու համար միշտ բանան օգտագործել: Այն կարելի է օգտագործել նախաճաշին:
 
8. Նյարդային հիվանդություններ
 
Վիտամին B-ի բարձր տոկոսը բանանի մեջ օգնում է հանգստացնել նյարդային լարվածությունը:
 
Ճիշտ չէ
 
Բանանը պարունակում է շատ քիչ քանակով B6 և B12 վիտամիններ: Ասել, որ այն կօգնի հանգստացնել նյարդային համակարգը, սխալ է:
 
9. Խոցեր
 
Բանանն օգտագործվում է որպես դիետիկ սննդատեսակ աղիների խնդիրներ ունենալու դեպքում: Այն կարգավորում է ստամոքսի թթվայնությունը և նվազեցնում ստամոքսի պատերի գրգռվածությունը:
 
Ճիշտ է
 
Բանանը պարունակում է այնպիսի տարրեր, որոնք վերացնում են ստամոքսի խոց առաջացնող բակտերիաները: Բանանի օգտակար հատկանիշները թվարկելուց հետո պարզ է, որ այն առողջ դիետայի լավագույն տարբերակներից մեկն է:
 
Աղբյուրը՝ Aroxj.am
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.