Health Corner

Ինչպես սովորեցնել երեխային ճիշտ սնվել

Երեխան չի սնվում ճիշտ ժամանակի՞ն, օգտագործում է ոչ այնքան օգտակար մթերքնե՞ր, չի նստում սեղանի շուրջ և ուտում է «ոտքի վրա», հետևաբար ստորև ներկայացված խորհուրդները`   երեխաներին սննդառության վարվելակարգ սովորեցնող, Ձեզ համար են, սիրելի՛ մայրիկներ:
1. Բոլորը միասին պետք է նստեն
Նույնիսկ եթե ընտանիքի ամենափոքրիկ անդամը չի կարող սեղանից սնվել կամ չի ցանկանում որևէ բան ուտել, պնդեք, որ նա էլ ընթրիքին սեղանի շուրջ ներկա լինի:
 
2. Օրինակ ծառայեք
Երեխաները պետք է տեսնեն, որ բազմատեսակ ուտեստներ եք փորձում: Ինքներդ կերեք այն, ինչ ցանկանում եք, որպեսզի երեխան էլ փորձի:
Բացի այդ, օրինակելի վարքագիծ դրսևորեք: Փոքրիկն ուշադրություն կդարձնի, թե ինչպես եք հարցերին պատասխանում և ինչպես չեք խանգարում մյուսներին խոսել:
 
3. Թույլ տվեք`   յուրաքանչյուրն ուտեստի իր ընտրությունն անի
Եթե երեխան որևէ ուտեստ կիսատ է թողնում և այլընտրանք փնտրում, ապա մի փորձեք խանգարել: Առավելագույն արդյունքի հասնելու համար երկու «համտեսի» քաղաքականությունը վարեք, այիսնքն՝ խրախուսեք, որ ամեն ինչից երկու անգամ ուտի:
 
4. Անհաջողության մատնվելիս մի´ հուսահատվեք
Երեխան որոշ դեպքերում ուտեստի նոր տեսակը պետք է 10 - 20 անգամ տեսնի համտես անելու համարձակություն ձեռք բերելու համար:
10-20 համտեսից հետո միայն կարող է հասկանալ, որ այն դուր է գալիս իրեն: Այնպես որ, եթե փոքրիկը հրաժարվում է ինչ-որ բան ուտել, մի քանի շաբաթ անց նորից առաջարկեք:
Բացի այդ, երբեմն թույլ տվեք՝ երեխաները որոշեն, թե ընթրիքին ինչ բանջարեղեն է մատուցվելու: Որոշման համար հպարտության զգացումը կերակրատեսակը փորձելու ցանկություն կարող է առաջացնել:
 
5. Մի´ արգելեք
Ծնողներից ոմանք այս կամ այն սիրելի ուտեստը հանում են երեխային սննդակարգից՝ կարծելով, թե փոքրիկը չարաշահում է այն:
Սակայն «արգելված» ուտեստը միշտ էլ ձգում է երեխային և հնարավորության դեպքում սիրելի ուտելիքից անհամեմատ շատ օգտվելու խթան ծառայում:
Փոխարենը կարելի է աննկատ նվազեցնել չափաբաժինը և նմանատիպ, սակայն առավել առողջարար ուտեստներ առաջարկել:
 
Աղբյուրը՝ News.am 
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.