Encyclopedia

Վենեսուելայի ազգային դրոշի օր

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Վենեսուելայում նշվում է ազգային դրոշի օրը: Դրոշի գույներն են դեղինը, կապույտը և կարմիրը: Կենտրոնական հատվածում 8 աստղ է պատկերված, իսկ վերևի աջ մասում զինանշանն է:
2006թ.-ին Վենեսուելայի խորհրդարանը որոշում կայացրեց, որ դրոշի աստղերը պետք է լինեն 8-ը նախկին 7-ի փոխարեն: Փոխվեց նաև զինանշանի վրայի սպիտակ նժույգի պատկերը: Այս փոփոխություններն առաջարկել է կատարել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը:
 
Նա ուսումնասիրել է պատմական փաստաթղթերը և պարզել, որ Վենեսուելայի ազգային հերոս և ազատարար Սիմոն Բոլիվարն Իսպանիայի տիրապետության դեմ մղվող պայքարի ժամանակ առաջարկել է ազգային դրոշի վրա պատկերել ութ աստղ՝ այն տարածքների թվով, որոնք ազատագրվել էին 1811 թվականին՝ անկախության հռչակման նախօրեին:
 
Ութերորդ աստղի մասին, որը խորհրդանշում է Վենեսուելայի հարավի ներկայիս Բոլիվարի նահանգի ընդարձակ տարածքը, սակայն, մի քանի տասնամյակ անց, երբ ստեղծվում էին ազգային խորհրդանշանները, մոռացել էին: Այժմ նահանգի առաջարկությամբ խորհրդարանն ուղղել է պատմական անարդարությունը:
 
Աղբյուրը՝ Armenpress.am
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.