Health Corner

Շոգ եղանակից մեր օրգանիզմը պաշտպանող մթերքները

Շոգ եղանակին մեր մարմինը զովացնում ենք օդորակիչով, լողավազան այցելելով կամ սառը լոգանք ընդունելով: Իսկ օրգանի՞զմը: Չէ՞ որ օրգանիզմն էլ ունի զովանալու ու թեթևանալու ցանկություն: Օրգանիզմի կարիքները պետք է բավարարել մթերքներով և ըմպելիքներով: Այսպիսով, Ձեզ ենք ներկայացնում սննդի այն տեսակները, որոնք խրախուսվում է կամ հակառակը`   չի խրախուսվում ընդունել շոգ եղանակին:
Մրգեր և բանաջարեղեն
Մրգերն ու բանջարեղենը պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են թթվայնության արտադրությունն օրգանիզմում: Բջջանքը խոչընդոտում է հանքանյութերի ու ճարպանյութերի մարսման գործընթացին: 
 
Կանաչեղեն
Կանաչեղենը խթանում է անհրաժեշտ տարրերի ձևավորումն արյան մեջ, ինչի շնորհիվ էլ օրգանիզմի վրա անտանելի շոգի ազդեցությունը մեղմանում է: 
 
Ցիտրուսներ
Սրանք շոգ եղանակին պարզապես փրկություն են: Ցիտրուսները պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C: Շոգին օրգանիզմն օգտագործում է նորմայից շատ վիտամին C: Այդ պատճառով պետք է օգնել օրգանիզմին`   չնվազեցնելով վիտամինի քանակությունը: 
 
Կարմիր չոր գինի
Այս գինու տեսակն օգնում է չեզոքացնել վնասակար նյութերը: Այդպիսով, օրգանիզմն ավելորդ էներգիա չի ծախսում այդ գործընթացն իրականացնելու համար: 
 
Կանաչ թեյ ու հանքային (չգազավորված) ջուր
Այս երկուսի ազդեցությունը շատ պարզ է: Դրանք շոգին առաջացող ծարավը հագեցնելու լավագույն միջոցներն են, որոնք փրկում են օրգանիզմը ջրազրկումից: 
 
Իսկ հիմա նշենք, թե ինչ չպետք է ուտել կամ խմել:
 
Տապակած, խորոված միս
Մարսողության համար ծանր են խոզի ու ոչխարի միսը: Դրանք մեծ քանակությամբ էներգիա են խլում օրգանիզմից, լարվածության մեջ են գցում ստամոքսը. այն ավելի շատ էներգիա է ծախսում մարսման գործընթացի ժամանակ: Սրան գումարվում է շոգը, ինչն արդեն իսկ թուլացնում է Ձեր օրգանիզմը: 
 
Ձկնեղեն
Ցանկալի չեն նաև յուղով կամ ճարպով հարուստ ձկնատեսակները: Ձկան միսը նույնպես դժվարամարս է: Շոգ եղանակին ձկնեղենն օրգանիզմում նորմայից շատ է բարձրացնում թթվայնությունը: Կարող է առաջացնել ստամոքսացավ հատկապես նրանց մոտ, ովքեր ունեն ստամոքսային խնդիրներ: 
 
Սուրճ
Առավոտյան սուրճը դեռ օրվա ընթացքում կհասնի դուրս գալ օրգանիզմից, սակայն ցերեկային ժամերին օգտագործվող սուրճը բառի գրեթե ուղիղ իմաստով քայքայում է Ձեր օրգանիզմն ու առաջացնում ջրազրկում: Շատերը հավանաբար նկատել են`   սուրճ խմելուց հետո անմիջապես ծարավն իրեն զգացնել է տալիս:
 
Աղբյուրը՝ Aroxj.am
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.