Encyclopedia

Գերմանիայում սկսվեց Բեռլինյան պատի կառուցումը

1961թ. այս օրը՝ օգոստոսի 13-ին, Վարշավյան պայմանագրի երկրների կոմունիստական և աշխատավորական կուսակցությունների քարտուղարների առաջարկով և ԳԴՀ Ժողովրդական պալատի որոշման հիման վրա սկսեց կառուցվել 155 կմ երկարությամբ Բեռլինյան պատը:
Գերմանիայի`   երկու մասի բաժանման պատճառը «Սառը պատերազմի» քաղաքականությունն էր, որն սկսեցին իրականացնել Խորհրդային Միության հակահիտլերյան կոալիցիայի դաշնակիցները 1946թ.-ից:
 
1949թ. սեպտեմբերին ստեղծվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, իսկ մեկ ամիս անց`   Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը:
 
1989թ. պատն արդեն 106 կմ երկարությամբ և միջինը 3,6 մ բարձրությամբ բետոնապատ մի բարդ համալիր էր՝ էլեկտրական լարվածության տակ գտնվող ազդանշանային պարիսպներով: Սկզբնական շրջանում գործում էր 13 սահմանային անցակետ, սակայն 1989թ. դրանց թիվը կրճատվում է մինչև 3-ի:
 
1989թ. նոյեմբերի 9-ին ժողովրդական զանգվածային ելույթների արդյունքում ԳԴՀ կառավարությունը հանում է Արևմտյան Բեռլինի հետ հաղորդակցվելու սահմանափակումները, իսկ 1990թ. հոկտեմբերի 3-ին Գերմանիաները վերամիավորվում են:
 
Բեռլինյան պատից մնացել է միայն 1300 մ-անոց հատված, որը թողել են որպես Սառը պատերազմի ամենահայտնի խորհրդանիշի հուշարձան:
 
Արևմտյան Բեռլին այցելելու համար ԳԴՀ քաղաքացիներից հատուկ թույլտվություն էր պահանջվում: Ազատ անցման իրավունք ունեին միայն թոշակառուները: Բեռլինյան պատն անցնելու փորձի արդյունքում զոհվել է 125-1245 մարդ, եղել են հարյուրավոր վիրավորներ, ավելի քան 75000 մարդ ձերբակալվել է:
 
ԳԴՀ քրեական օրենսդրության համաձայն՝ փախուստի համար սպառնում էր ութ տարվա ազատազրկում: Առավել վտանգավոր էր փախուստին օգնողների վիճակը. նրանց ցմահ բանտարկություն էր սպասում:
 
ԳԴՀ Պետական անվտանգության նախարարության արխիվներում պահպանված փաստաթղթերը վկայում են, որ իշխանությունները հրամայել են ոչնչացնել բոլոր փախուստի դիմողներին անխտիր, ներառյալ նաև երեխաներին:
 
1989թ. սեպտեմբերի 11-ին Խորհրդային Միությունում վերակառուցման ազդեցության տակ Հունգարիան բացում է սահմանը հարևան Ավստրիայի հետ: Արդյունքում հազարավոր արևելագերմանացիներ գնում են արևելաեվրոպական երկրներ`   այնտեղից Արևմտյան Գերմանիա կամ էլ արևմտյան ցանկացած երկիր ընկնելու նպատակով: Բեռլինյան պատը կորցնում է իր իմաստը:
 
Աղբյուրը՝ Armedia.am
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.