Encyclopedia

Լուցիոս Դոմիցիոս Ավրելիանոս

Լուցիոս Դոմիցիոս Ավրելիանոսը (լատ.՝ Lucius Domitius Aurelianus, 214թ. սեպտեմբերի 9 Սիրմիում - 275թ. սեպտեմբերի 25 Բյուզանդիոն) եղել է Հռոմի կայսր 270-275թթ.։
Կլավդիոս Գոթացի կայսեր օրոք զորահրամանատար է եղել, Կլավդիոսի մահից հետո 270թ. հռչակվել է կայսր։ Սենատն անմիջապես ճանաչել է Ավրելիանոսի լիազորությունները։
 
Ավրելիանոսի կառավարումը նշանավորվել է մի շարք փայլուն հաղթանակներով. նա հետ է մղել բարբարոսների հարձակումները կայսրության դանուբյան սահմանի վրա, ճնշել է Եգիպտոսում բռնկված ապստամբությունը և այլն։
 
Հռոմ քաղաքն արտաքին թշնամու հարձակումներից պաշտպանելու նպատակով Ավրելիանոսը հրաման է արձակել շրջապատել այն 19,3 կմ երկարություն ունեցող հզոր պարիսպներով: Կատարել է նաև ֆինանսական համակարգի բարեփոխում`   վերականգնելով հռոմեական դրամի արժեքը։
 
Պետական կրոն է հռչակել արևի պաշտամունքը՝ հալածանքներ ծավալելով քրիստոնյաների դեմ։ Սպանվել է պալատական դավադրության պատճառով։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.