Encyclopedia

Էրազմ Ռոտերդամցի

Էրազմ Ռոտերդամցին (Desiderius Erasmus Roterodamus) ծնվել է 1469թ.-ի հոկտեմբերի 28-ին Հաուդայում՝ Ռոտերդամ քաղաքից ոչ հեռու: Վաղ հասակից ստիպված է եղել վանք մտնել թե՛ իր գոյությունը պահպանելու, թե՛ ուսումը շարունակելու նպատակով։
Վանքում նա մնում է մոտ երկու և կես տարի։ Ամբողջ ժամանակը նվիրում է ուսմանը՝ սովորելով դասական լեզուներ, ուսումնասիրելով հին հունական և հռոմեական գրողների գործերը:
 
Վանքից դուրս գալով՝ ուսումը շարունակելու նպատակով գնում է Փարիզ, այնուհետև սկսում է ճանապարհորդություններ կատարել Եվրոպայում:
 
Ռոտերդամցին ճանապարհորդում է Իտալիայում, ապա անցնում Անգլիա։ Քեմբրիջի համալսարանում դասավանդում է հունարեն և աստվածաբանություն:
 
Ծանոթանում է Թոմաս Մորի հետ և դառնում նրա ամենամոտ բարեկամներից մեկը։ Վերադառնալով Անգլիայից՝ նա ապրում է Գերմանիայում:
 
Մի քանի տարի ծառայում է Կարլոս V-ի պալատում: Կյանքի վերջին տարիներն անցկացնում է Շվեյցարիայում, որտեղ էլ 1536թ. մահանում է:
 
Ռոտերդամցու հայտնի երկերից են «Գովք հիմարության», «Դատողություն կամքի ազատության մասին», «Քրիստոնյա մարտիկի զենքը» և այլն:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.