Health Corner

Դիտարկումներ շագանակագույն աչքերի վերաբերյալ

Մարդու աչքերի գույնը պայմանավորված է պիգմենտային բջիջներով ու ծիածանաթաղանթի ներքին շերտերում դրանց տեղակայման դիրքերով: Եթե ծիածանաթաղանթի արտաքին շերտը մելանինով է հարուստ, ապա աչքերի երանգը շագանակի գույն կստանա: Ընդ որում՝ որքան բարձր է մելանինի ծավալը, այնքան երանգավորումն առավել մուգ կարող է լինել:
Համարվում է, որ շուրջ 10 000 տարի առաջ՝ նախքան մերձսևծովյան տարածքներում բնակվող մարդու մոտ երկնագույն աչքերի առաջացմանը հանգեցրած գենետիկ մուտացիայի զարգացումը, բոլոր մարդիկ շագանակագույն աչքեր են ունեցել:
 
Շագանակի գույն ունեցող աչքերն իրականում շագանակագույն պիգմենտի տակ քողարկված երկնագույն երանգ են պարունակում: Նույնիսկ առկա է լազերիային գործընթաց, որի միջոցով հնարավոր է աչքերի երանգը շագանակագույնից երկնագույն դարձնել: Միանշանակ պարզ չէ, սակայն, թե հիշյալ գործընթացը երկարաժամկետ հեռանկարում որքանով է անվնաս:
 
Շագանակագույնն աչքերի՝ աշխարհում ամենալայն տարածում գտած գույնն է: Շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց կարելի է հանդիպել Ասիայի, Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի և Հարավային Եվրոպայի երկրներում:
 
Աչքերի գույնը որոշվում է ժառանգականությամբ: Շագանակագույն աչքերի համար պատասխանատու է 19-րդ քրոմոսի EYCL2 գենը, իսկ կապույտ և կանաչ երանգների համար՝ EYCL1 գենը: Ընդ որում՝ աչքերի մուգ գույնի համար պատասխանատու գեները դոմինանտ են, իսկ բաց գույներինը՝ ռեցեսիվ:
 
Աչքերի գույնի գենետիկան, սակայն, շատ ավելի բարդ հանգամանքներով կարող է պայմանավորվել, քանի որ դրա համար մի շարք գեներ են պատասխանատու: Այսպիսով, ծնողների ու երեխաների աչքերի գույնը ամենաբազմազան համակցություններով կարող է բնորոշվել:
 
Աղբյուրը՝ med.news.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.