Encyclopedia

Աստոր Պիացոլա

Աստոր Պիացոլա (1921թ., մարտի 11, Արգենտինա, Մար-դել-Պլատա – 1992թ., հուլիսի 4, Բուենոս Այրես) արգենտինացի երաժիշտ և կոմպոզիտոր։ Ապրել և ստեղծագործել է 20-րդ դարի երկրորդ կեսին։ Ստեղծել է տանգոյի նոր ճյուղ՝ նուեվո տանգոն (nuevo tango)՝ ավանդական տանգոյին ավելացնելով ջազի և դասական երաժշտության տարրեր։

Աստոր Պիացոլան ծնվել է 1921 թվականի մարտի 11-ին Արգենտինայում՝ Մար-դել-Պլատա քաղաքում՝ իտալացի փախստականների ընտանիքում։ Մանկության տարիներին ապրել է Նյու Յորքում:

 

Այստեղ էլ 1930 թվականին սկսել է սովորել ակորդեոն նվագել։ 1932 թվականին գրում է իր առաջին “La catinga” տանգոն։ Դաշնամուր նվագել սովորել է Սերգեյ Ռախմանինովի աշակերտ Բելլա Վիլդայի մոտ։

 

1934 թվականին հանդիպում է Կարլոս Գարդելին, ով Աստորին հրավիրում է նվագել իր հետ հերթական շրջագայության ընթացքում։ Կարլոս Գարդելի հրավերով Պիացոլան 1935 թվականին նկարահանվում է «Օրը, երբ դու կսիրես ինձ» (“El día que me quieras”) ֆիլմում։
 
1937 թվականին վերադառնում է Արգենտինա։ Նվագում է գիշերային ակումբներում։ 1943 թվականին նա ամուսնանում է Դեդե Վոլֆի հետ։ Նրանք ունենում են երկու զավակ՝ Դիանան և Դանիելը։ 1946 թվականին ստեղծում է իր առաջին նվագախումբը։
 
1950 թվականին սկսում է գրել դասական երաժշտություն ակկորդեոնի համար։ 1963 թվականին «Երեք սիմֆոնիկ շարժումներ» ստեղծագործության համար արժանանում է «Հիրշ» երաժշտական մրցանակին։
 
Համագործակցում է Խորխե Լուիս Բորխեսի հետ։ 1965 թվականին լույս է տեսնում «Տանգո» սկավառակը։ Պիացոլան իր կյանքի վերջին տասը տարիների ընթացքում ստեղծում է 300 տանգո, երաժշտություն մոտավորապես 50 ֆիլմի համար:
 
Պիացոլան գրել է նաև երաժշտություն թատերական բեմադրությունների և բալետների համար։ Մահացել է 1992 թվականի հուլիսի 4-ին Բուենոս Այրեսում։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.