Encyclopedia

Տիեզերագիտություն

Աստղագիտության բաժին, որն զբաղվում է Տիեզերքի՝ որպես ամբողջության, տեսություններով։ Տիեզերագիտությունը սերտորեն կապված է ֆիզիկայի և փիլիսոփայության հետ։
Տիեզերագիտության սկզբունքային թերությունն է, թերևս, Տիեզերքի մեծ մասի վերաբերյալ դիտումների բացակայությունը։ Այդ պատճառով տիեզերագիտության եզրակացությունները բնույթով հաճախ ենթադրական են։
 
Դրանց ճշմարտության աստիճանը կախված է տեսության հիմքում դրված սկզբնական ենթադրությունների ճշգրտությունից: Տիեզերագիտության այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են Տիեզերքի անվերջ կամ վերջավոր, ամբողջական կամ առանձին աշխարհներից կազմված լինելը, նույնիսկ այսօր, գլխավորապես քննարկվում են զուտ տեսական առումով։
 
Տիեզերագիտության առաջին գիտական քայլերը կապված են տիեզերական ձգողության օրենքի հայտնագործման հետ, որը հիմք ծառայեց նյուտոնյան Տիեզերագիտության համար։
 
Այդ օրենքը, Գալիլեյի աստղադիտակով կատարված դիտումները, հետագայում նաև սպեկտրալ անալիզը ցույց տվեցին, որ Տիեզերքում գոյություն ունի ֆիզիկական օրենքների և քիմիական բաղադրության միասնություն։
 
 Հետագա աստղագիտական դիտումների շնորհիվ խիստ ընդլայնվեցին Տիեզերքի, ուսումնասիրության համար մատչելի մասի, սահմանները։ 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.