Encyclopedia

Քվազար

Երկնային ծագում ունեցող ռադիոալիքների ճառագայթման աղբյուրը`   քվազարը, հզոր էնեգիայով օժտված հեռավոր գալակտիկայի կորիզ է։ Առաջին անգամ այդ չափազանց պայծառ երկնային մարմինների ուշադրության արժանանալու պատճառը նրա էլեկտրամագնիսական ճառագայթման սպեկտրում կարմիր շեղման գրանցումն էր ինչպես տեսանելի լույսի, այնպես էլ ռադիոալիքային տիրույթներում։

Այլ խոսքով աստղը կազմող նյութի ճառագայթման հաճախությունը ավելի փոքր էր, քան երկրային պայմաններում նույն նյութի ճառագայթման հաճախությունը։ Բացի այդ ճառագայթման անկյունային բաշխվածությունը առավելապես նմանեցվում էր կետային աղբյուրի, ասել է թե աստղերի ճառագայթմանը, քան ձգված աղբյուրի տեսքով գալաքտիկաների ճառագայթմանը: 

Առաջին քվազարները հայտնաբրվել են 1950-ական թվականների վերջին և 1960-ակաների սկզբին։ Սկզբում քվազարները սահմանվում էին որպես երկնային մարմինների մի դաս են, որոնք օպտիկական տիրույթում նման են աստղերին, բայց ունեն ուժեղ ռադիոճառագայթում և չափազանց փոքր ճառագայթման անկյունային բաշխվածություն:
 
Այս սահմանումը ընդհանրապես ասած ճիշտ է, սակայն ժամանակի ընթացքում հայտնաբերվցին նաև հանգիստ քվազարներ, որոնք զուրկ էին ուժեղ ռադիոճառագայթումից։ Տեսություններից մեկի համաձայն քվազարները իրենցից ներկայացնում են նախնական էտապում գտնվող զարգացող գալակտիկաներ, որոնցում վիթխարի զանգվածով սև խոռոչը կլանում է շրջակա նյութը:
 
Առաջին քվազարը հայտնաբերվել է 1950-ականների վերջին Ալան Սենդջիջի և Տոմաս Մետյուզի կողմից և համարակալվեց որպես 3C 48։ 1963-ին, երբ արդեն հայտնի էին 5 քվազարներ, աստղագետ Մարտին Շմիտը ապացուցեց, որ քվազարների սպեկտորը ուժեղ շեղված է դեպի կարմիրի սահմանը:
 
Ընդունելով, որ այդ կարմիրի շեղուման պատճառը տիեզերական բոլոր մարմիններին բնորոշ Հաբբլի երևույթն է, հաջողվեց որոշել այդ մարմինների դիրքը տիեզերքում։ Անմիջապես դրանից հետո Յ. Ն. Եֆրեմովի և Ա. Ս. Շառովի կողմից 3C 273 քվազարի ֆոտոմետրական չափումների արդյունքում բացահայտվեց քվազարի պայծառության պարբերական փոփոխման երևույթը`   մի քանի օր պարբերությամբ:
 
Ներկայումս ընդունված է համարել, որ ճառագայթման աղբյուր է հանդիսանում գալակտիկայի կենտրոնում գտնվող վիթխարի զանգվածով սև խոռոչը և հետևաբար քվազարի կարմիրի շեղումը մեծ է տիեզերեկանից`   Էնշտեյնի ընդհանուր հարաբերականության տեսության գրավիտացիոն շեղման չափով:
 
Մինչև հիմա հայտնաբերված քվազարների քանակը շատ դժվար է որոշել, քանի որ չկա հստակ սահման քվազարների և այլ ակտիվ Գալակտիկաների միչև։ Ամենամոտ և ամենապայծառ քվազարներից է համարվում 3C 273, որն ունի 13m պայծառություն և 2.44 միլլիարդ լուսային տարով հեռու է մեզանից։ Ամենահեռու քվազարները իենց ահռելի պայծառության (հասարակ Գալակտիկաների պայծառությունը 100 անգամ գերազանցող) շնորհիվ գրանցվում են ռադիոտելեսկոպների օգնությամբ 12 միլլիարդ լուսային տարի հեռավորություների վրա:
 
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ քվազարների մեծամասնությունը գտնվում են շատ մեծ չափերով էլիպտիկ գալակտիկաների մերձակայքում։ Քվազարներին համեմատում են տիեզերքի փարոսների հետ։ Նրանք երևում են մեծ հեռավորություններից, նրանցով հետազոտում են տիեզերքի զարգացումն ու կառուցվածքը, որոշում են նյութի բաղադրությունը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.