Encyclopedia

Ձյան միջազգային օր (Ձմեռային սպորտաձևերի միջազգային օր)

Հունվարի 17-ին նշվում է Ձյան միջազգայի օրը (“World Snow Day”), որն այլ կերպ կոչվում է նաև Ձմեռային սպորտաձևերի միջազգային օր: Այս տոնը նշելու առաջարկը ներկայացրել է Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան 2012 թվականին:
Տոնի նպատակն է երիտասարդների շրջանում մեծացնել հետաքրքրությունը ձմեռային սպորտաձևերի հանդեպ՝ հորդորելով նրանց վարելու ակտիվ ապրելակերպ: Այդ օրն անց է կացվում «Ձյան փառատոն», որի ընթացքում երեխաները և մեծահասակները մասնակցում են դահուկներով և չմուշկներով մրցույթներին, ծանոթանում նոր մարդկանց հետ և լիարժեք զվարճանում:
 
Առաջին անգամ (2012 թվական) փառատոնին մասնակցել է 20 երկիր, որոնց թվում են եղել ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան և մի շարք այլ երկրներ: 2013 թվականին մասնակից երկրների թիվն ավելացավ՝ դառնալով 40:
 
Ավանդույթը պահպանվել է մինչ օրս: Ամեն տարի՝ Ձյան միջազգային օրը, անց են կացվում մրցույթներ, որոնք որպես թիրախային խումբ ընտրում են հատկապես երեխաներին և դեռահասներին:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.