Encyclopedia

Աուտիզմի մասին իրազեկության համաշխարհային օր

Սկսած 2008 թվականից՝ ապրիլի 2-ը նշվում է որպես Աուտիզմի մասին իրազեկության համաշխարհային օր։ Օրը նշելու գաղափարը ՄԱԿ-ին էր առաջարկել Քաթարը 2007 թվականին:
Օրվա նպատակը մարդկանց ուշադրությունը նման խնդիր ունեցող մարդկանց օգնելուն ուղղելն է, նրանց կյանքի որակը բարելավելը:
 
Աուտիզմը նյարդային համակարգի զարգացման խանգարումն է, որը դրսևորվում է կյանքի առաջին երեք տարում:
 
Ի դեպ, բուն տերմինի՝ «autismus»-ի հեղինակը շվեյցարացի հոգեբույժ Էյգեն Բլեյլերն է, որն ստեղծել է եզրը 1910 թվականին:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.